Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը հասարակական քննարկմանն է ներկայացրել ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի մասին հռչակագրի նախագիծը, որը մշակել են խորհրդի փորձագետները:
Քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, լրագրողներ, ինչպես նաեւ հրավիրված էի ԱԺ եւ կառավարության անդամներ:
Հռչակագրի նախագծի հասարակական լայն քննարկումից եւ վերջնական տեսքի բերելուց հետո այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
Ինչպես քննարկման ժամանակ շեշտեց խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, տարածաշրջանում եւ նրա շուրջ վերջին զարգացումները ենթադրում է Արցախի ժողովրդի միասնական դիրքորոշման արտահայտում:
Քննարկման մասնակից, խորհրդի իրավական հարցերով փորձագետ Անդրեաս Ղուկասյանը, խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացից, շեշտեց, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ արդեն, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, եւ այդ ֆոնին Ղարաբաղի լռությունն ու չարձագանքելը, ցավոք սրտի, ընդունվում է որպես համաձայնություն:
«Եթե հասարակությունը իր կամքը չարտահայտի եւ իշխանություններն էլ այն չներկայացնեն միջազգային ատյաններում, միջազգային հանրությունը կմտածի, թե այստեղ բոլորը համաձայն են այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում կարգավորման շուրջ: Հռչակագրի ընդունում լավագույն պատասխանը կլինի այդ ամենի»,-այս միտքն է արտահայտել Անդրեաս Ղուկասյանը:
Այն, որ մինչեւ հիմա միջազգային հանրությունը ԼՂՀ-ն չի ճանաչել ժողովրդի ազատ զարգացման իրավունքի ոտնահարում է, ինչը զրկում է Արցախի քաղաքացիներին միջազգային հանրության լիարժեք անդամ լինելուց, նույն իրավունքներից օգտվելուց»,-ավելացրել է փորձագետը:
Ամեն ինչ պետք է անել, որ ԼՂՀ իշխանությունները միջազգային հանրությանը հասցնեն այն դիրքորոշումը, որ նրանք չեն կարող քաղաքական դրդապատճառներից ելնելով որոշում կայացնել ղարաբաղյան հարցով եւ ընդհանրապես Ղարաբաղի վերաբերյալ` խախտված թողնելով այստեղի բնակիչների իրավունքները: Իրավունքների խախտման դեպքում լռությունը հանդուրժել է նշանակում, շեշտվեց քննարկման ժամանակ:
Քննարկման մասնակիցները հավանություն տվեցին հռչակագրի նախագծին եւ լիազորեցին քննարկման ժամանակ հնչած եւ ստացվելիք բոլոր շտկումներն անելուց հետո ներկայացնել ԱԺ քննարկմանը:
Հռչակագրի նախագծի տեքստը կարդալ այստեղ