|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին. հայտնում է odkb-csto.org-ը::
Նշվում է, որ համանախագահող 3 երկրների ջանքերի շնորհիվ խնդրի կարգավորման նպատակով, որպես հիմք, մշակվել է սկզբունքների և բաղադրիչների ամբողջականություն, որոնք արտացոլված են ԼՂ հակամարտության վերաբերյալ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարությունների մեջ:
«Հաստատելով ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ մեր աջակցությունն ենք հայտնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերին հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ միջազգային նորմերի և իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, ինչպես նաև Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ղեկավարները նաև հանդես են գալիս հօգուտ 2016-2017թթ. Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ԼՂ հակամարտության հարցով գագաթաժողովների շրջանակում ձեռք բերված` իրավիճակի սրացումը թույլ չտվող, հրադադարի ռեժիմի պահպանմանը նպաստող, հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հավելյալ քայլերի ձեռնարկմանն ու բանակցային գործընթացի ինտենսիվացմանն ուղղված համաձայնությունների իրականացմանը:
Նշենք, որ երեկ Մինսկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: