Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 58 րոպե առաջ - 2026-05-19 16:44
Աշխարհ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ոչ մեկին չի սպառնում, այն նպատակ չունի հակադրվելու որևէ պետության կամ կազմակերպության։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն. միասին հանուն միջազգային խաղաղության և կայունության ամրապնդման» թեմայով միջազգային կլոր սեղանի քննարկման ժամանակ։

«ՀԱՊԿ-ը պաշտպանական դաշինք է։ Այն ոչ մեկին չի սպառնում։ Այն նպատակ չունի հակադրվելու որևէ այլ կազմակերպության կամ երկրի։ Մեր ռազմավարական նպատակն է ապահովել հավաքական  անվտանգությունը՝ համախմբելով ջանքերը գործընկերության, համընդհանուր ճանաչված նորմերի և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Մասադիկովը հավելել է, որ ՀԱՊԿ-ի առօրյա գործունեության հիմնական գաղափարը համապատասխանում է ԵԱՀԿ սկզբունքներին:

«Մենք առաջնահերթություն ենք տալիս անդամ պետությունների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովման սկզբունքին՝ յուրաքանչյուրի ազգային անվտանգությունն ամրապնդելու և բլոկային մտածողությունից հրաժարվելու միջոցով», - ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նույն հարթակում ելույթի ժամանակ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ-ի մարտական ​​ներուժի մեծացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ օդուժի զարգացումը:

«Համոզված ենք ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի զարգացումը շարունակելու անհրաժեշտության հարցում: Մեր նախագահության ծրագրում շեշտը դրվել է հավաքական ուժերի մարտական հնարավորությունների զարգացման, դրանք արդի և համատեղելի սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հանդերձման վրա: Հատուկ ուշադրություն է դարձվում ավիացիայի և հակաօդային պաշտպանության զարգացման հարցերին», - նշել է փոխնախարարը: