կարևոր
2806 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-08 16:33
Աշխարհ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում դեէսկալացիայի վերաբերյալ կառույցի նախագիծը մնում է ուժի մեջ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հարավային Կովկասում դեէսկալացիայի վերաբերյալ կառույցի նախագիծը մնում է ուժի մեջ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագիծը, որն ուղղված է Հարավային Կովկասում իրավիճակի դեէսկալացմանը, ուժի մեջ է մնում և կարող է ընդունվել կոնսենսուսի դեպքում։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խոսելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն, և որը, ցավոք, չընդունվեց անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ  խորհրդի նիստում, մնում է ուժի մեջ, եթե ձեռք բերվի կոնսենսուս»,- ասել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հարավային սահմաններում պահպանվում է ահաբեկչական գործունեության, անօրինական միգրացիայի, զենքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության վտանգը։

«Ահաբեկչական և ծայրահեղական տարրերի ներթափանցումը կապված է ոչ միայն Աֆղանստանում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի, այլև Աֆղանստանին սահմանակից շրջաններում կայունության հետ»,- հավելել է Տասմագամբետովը։

Նա նշել է, որ այս ամենն ավելի է արդիականացնում Տաջիկստան-Աֆղանական սահմանի հատվածի ուժեղացման ՀԱՊԿ թիրախային միջպետական ​​ծրագրի աշխատանքը օպերատիվ կերպով ավարտելու խնդիրը։

Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի հակամարտությունների աստիճանական կարգավորման դրական օրինակներ։ 

«Այսպիսով, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև հակամարտությունը կարգավորվում է աստիճանաբար և առանց միջնորդների՝ պետությունների ղեկավարների ջանքերի շնորհիվ»,- նշել է Տասմագամբետովը։