Միասին կարող ենք
կարևոր
724 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-15 21:17
Հասարակություն Քաղաքական

Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով․ Նարեկ Կարապետյան

Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով․ Նարեկ Կարապետյան

Եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում փոփոխություն չլինի, ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես հիմա է։

Այս մասին Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մարդկանց չեն թողնում ձուկ բռնել, կարտոֆիլ, ցորեն չի աճում, ո՞նց ապրի էս ժողովուրդը։

Մի հնարավորություն կա՝ պետական ապարատում աշխատանքի են վերցնում, բայց մարդը մեր երկրում լավ ապրելու, հարստանալու հնարավորություն չունի, որովհետև չկա զարգացման տեսլական, մոդել։

8 տարում Փաշինյանը երևի միլիոնավոր բառեր է ասել, ամեն օր՝ հազարավոր բառեր, բայց դրանից աղքատությունը Գեղարքունիքում, Հայաստանի մյուս մարզերում չի նվազել, չեն նվազել մարդկանց պրոբլեմները։

Հենց այս ամենը փոխելու համար է պետք, որ նոր իշխանություն գա երկրում։

Ի՞նչ պետք է անենք, փոփոխություն բերելու մեծ փորձ ունեցող առաջնորդ ընտրենք։

Մուրճի դարաշրջանը պետք է փոխվի բահի դարաշրջանով»,- նշել է Կարապետյանը։