|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մուրճի թափը, ինչպես պատմում են ՔՊ-ի մեր աղբյուրները, շուտով զգալու են Արարատի մարզի ՔՊ-ականները, որոնք վերջերս շեֆի «կանտրոլից» դուրս են եկել:
Ասում են՝ նրանց ինքնագործունեությունը մի այլ կարգի հունից հանել է Փաշինյան Նիկոլին։ Ըստ չար լեզուների` չեն խնայվելու եւ ոչ մի չափից դուրս դուխավորված ՔՊ-ական:
Ավելին՝ նույն շշուկների համաձայն, շեֆի «մուրճն» աչքի տակ է առել նաեւ Վեդիի համայնքապետ, այսպես ասած, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին»: