Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Չգիտեմ ո՞վ, ի՞նչ, բայց Գալուստ Գրիգորչը, հալալ է մարդուն, էն գլխից է ասել, որ ինքը ՀԱԿ-ի հետ երկխոսելու չունի: Հիմա էլ, երբ բոլորը տարված են ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կարևորելու գործով, մտածում են, թե դա քաղաքական նոր մշակույթ է եւ հարթակ հաշիվները պարզելու համար, Գրիգորիչը դարձյալ իրենն է պնդում` երկխոսությունը իշխանությանը պետք չէ, դա պետք է ՀԱԿ-ին, որ իր հանրահավաքներում «հեքիաթային մեծախոսություններ պատմի» հավաքվածներին:
Իսկ Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանից չի՞ նեղանա, չի՞ ասի` այ Գրիգորիչ, ես պատվիրակություն եմ կազմել, որ դու չաքուչի նման հարվածե՞ս երկխոսությանը: Էհ, Գալուստ Սահակյանին այսպիսի բաներ ե՞ն ներվել, որ այս մեկը չներվի:
Իր մեկ ասուլիսով Ադիբեկյանին լրիվ սխալ է հանել Գրիգորիչը: Հապա լսեք. «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ապա Հանրապետականը կմնա իշխանության, ՀԱԿ–ը կրկին հանրահավաքների կգնա, իսկ այնուհետև կգա երկխոսության։ Բայց ՀՀԿ–ն արտահերթ ընտրությունների չի գնում, քանի որ դա ձեռնտու չէ պետությանը»: Էսքան բան ո՞վ կարող էր ասել մեկ նախադասությամբ: Այ դրա համար էլ ՀՀԿ-ում հարգում են մարդուն: Եվ ինչո՞ւ միայն ՀՀԿ-ում: ՀԱԿ-ն էլ պարտավոր է հարգել: Հո Ադիբեկյանի նման փափուկ բարձ չի՞ դնում գլուխների տակ, որ չհարգեն` 20 տակո~ս, բա~ն… Ամեն ինչ դուզ-դուզ խոստովանում է: Միայն թե Գրիգորիչի այս խոսուն նախադասության վերջին հատվածը մի քիչ հիշեցնում է պետական բուրդը սեփական բրդի հետ խառնելու հայտնի սովորությունը: ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա, քանի որ դրանք կվնասեն պետությանը, չնայած, որ ձեռնտու են ՀՀԿ-ին: Թվում է` մարդն այնուամենայնիվ գերադասում է պետական բուրդը: Սակայն նա մոռանում է հստակեցնել` ո՞ր արտահերթ ընտրություններն են ձեռնտու ՀՀԿ-ին` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Եթե առաջին, ապա դեմ չենք, իսկ եթե երկրո՞րդը: Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է, արդյոք, որ իր գլխավորած կուսակցությանը ձեռնտու են արտահերթ նախագահական ընտրությունները: Ես չէի շտապի, ինչպես ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, միանշանակ ասել` այո: Առնվազն նա պետք է վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը նման բան ուզում է իրականացնել:
Ի՞նչ ասեմ, իսկ գուցե նախագահի մոտ ցանկությո՞ւն կա բախտը փորձելու: Այլապես ինչո՞ւ է Գրիգորիչի պես ամուր մարդը հավասարակշռությունը կորցնում ՀԱԿ-ի մասին արտահայտվելիս. «Կոստյում և փողկապ էլ հագնում են, քանի որ երկար տարիներ է չէին հագել ու կարոտել էին՝ դրանով կարևորություն տալով իրենց գործին»,- հեգնանքով նկատել է Սահակյանը:
Էդ. Ա.