|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ցուցակում ներառելով 85 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության ծանուցմանը։
Սահմանափակումների տակ են հայտնվել ռուսական «Սոցիալական նախագծման գործակալություն» PR-գործակալության աշխատակիցները, մի շարք ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև անչափահասների իրավունքների հարցերով տարածաշրջանային հանձնակատարներ Նադեժդա Բոլտենկոն (Նովոսիբիրսկի մարզ) և Իրինա Կրավչենկոն (Խերսոնի մարզ)։
Պատժամիջոցների ցուցակում է նաև «Յունարմիա» շարժման գլխավոր շտաբի պետ Վլադիսլավ Գոլովինը:
Բացի այդ, սահմանափակումները տարածվել են «Ինտերնետի զարգացման ինստիտուտ» ՀԿ-ի, «Դիալոգ» կազմակերպության գլխավոր տնօրեն Վլադիմիր Տաբակի, ինչպես նաև «Ռազմիկ» ռազմամարզական պատրաստության և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության կենտրոնի վրա:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը պնդում է, որ պատժամիջոցների տակ հայտնված մի շարք կառույցներ իբր ներգրավված են Ուկրաինայի իրավիճակի ապակայունացման մեջ:
Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ ՌԴ–ն հարմարվել է վերջին տարիներին Արևմուտքի կողմից անընդհատ ուժեղացվող պատժամիջոցային ճնշմանը։