կարևոր
3049 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-08 20:21
Աշխարհ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ներկայացրել՝ սահմանափակելով մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումը։ Այս մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության՝ հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։

«Պատժամիջոցների նոր փաթեթը մեծացնում է տնտեսական ճնշումը Լուկաշենկոյի և նրա ռեժիմի վրա, որոնք ակտիվորեն նպաստում են Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ անտեսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Մենք կշարունակենք խստորեն աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Միացյալ Թագավորությունը չի վարանի նոր միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, որոնք օգնում են Պուտինին պատերազմել»,- ասել է գերատեսչության ղեկավար Ջեյմս Քլեվերլին:

Սահմանված պատժամիջոցները ենթադրում են Բելառուսից ոսկու, փայտանյութի, կաուչուկի և ցեմենտի ներմուծման արգելք։ Սահմանափակումներ են մտցվում նաև Բելառուսին արդյունաբերական սարքավորումների, թղթադրամների և ապրանքների մատակարարման հարցում, որոնք կարող են օգտագործվել քիմիական և կենսաբանական զենք ստեղծելու համար։ Սահմանափակումները բացատրվում են նրանով, որ Բելառուսի ղեկավարությունը իբր «թույլ է տվել Ռուսաստանին օգտագործել իր ցամաքային ու օդային տարածքը՝ հրթիռների և անօդաչու սարքերի օգնությամբ հարվածներ հասցնելու Ուկրաինայի տարածքին», ինչպես նաև իբր տրամադրում է ռուսական զորքերին նյութատեխնիկական աջակցություն։

Բրիտանական ԱԳՆ-ն նաեւ խոստացել է թույլ չտալ պատժամիջոցների ենթարկված բելառուսական լրատվամիջոցներին «քարոզչություն տարածել Մեծ Բրիտանիայում»։ Սա նշանակում է, որ «սոցիալական ցանցերը և ինտերնետ ծառայություններ մատուցողները կսահմանափակեն մուտքը պատժամիջոցների տակ գտնվող բելառուսական լրատվամիջոցների կայքեր, ինչպես արդեն արվում է պատժամիջոցների ենթարկված ռուսական կազմակերպությունների նկատմամբ», ասվում է զեկույցում։