Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի ամերիկյան միջուկային USS Georgia սուզանավը հատել է Հորմուզի նեղուցը և մտել Պարսից ծոց՝ երկու ռազմանավերի ուղեկցությամբ: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարությունից. հաղորդում է CNN-ը:
Հատկանշական է, որ ամերիկյան հրամանատարությունը հազվադեպ է հաղորդում սուզանավերի տեղաշարժերի մասին: Բայց այս անգամ նախարարության հայտարարության մեջ նշվում են ոչ միայն սուզանավի գտնվելու վայրը, այլև դրա մարտական կարողությունները, այդ թվում՝ «ցամաքային թիրախները ոչնչացնելու համար նախագծված «Tomahawk»՝ մինչև 154 թևավոր հրթիռներ տեղափոխելու հնարավորությունը», - ասում է հեռուստաալիքը:
USS Georgia-ի հայտնվելը տարածաշրջանում տեղի է ունենում ԱՄՆ-Իրան սրված հարաբերությունների ֆոնին: Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իսլամական Հանրապետության աջակցությունը վայելող զինյալներին մեղադրել էր Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հրթիռային հարձակման մեջ:
Բացի այդ՝ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ մտավախություն են հայտնել, որ Թեհրանը կարող է օգտագործել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցը ԱՄՆ-ին հարվածելու համար. նշում է CNN- ը: Կիրակի օրը ութ հրթիռ է արձակվել Բաղդադի միջազգային կանաչ գոտու ուղղությամբ՝ վնասելով շենքեր և մեքենաներ ԱՄՆ դեսպանատան հարակից բնակելի տարածքում: