Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
ԱՄՆ-ը հրթիռային Mason (DDG 87) ականակիր է ուղարկել Օմանի ծոց` նավթատար նավերի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետ կապված. հայտնում է Россия Сегодня-ն:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին է մեղադրել հարձակման համար:
Հիշեցնենք, որ երեկ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթատար նավերի վրա, նավաստիները փրկված են:
Խոսքը Front Altair (Նորվեգիա) և Kokuka Courageous (Պանամա) նավերի մասին է:
Դեպքը տեղի է ունեցել Իրանի տարածքային ջրերում: Անձնակազմերը տարհանվել են և անվտանգ վայրում են: Ըստ ԻՌՆԱ-ի` փրկարարական գործողությունն իրականացրել է Իրանը. 44 մարդ հասցվել է այդ երկրի տարածք: