Միասին կարող ենք
կարևոր
1627 դիտում, 9 ժամ առաջ - 2026-05-05 21:02
Հասարակություն Քաղաքական

Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ Գյումրին քարացավ. Մակրոն

Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ Գյումրին քարացավ. Մակրոն

Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  Գյումրիում տեղի ունեցած «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից հետո ելույթ է ունեցել՝ ասելով․

«Շնորհակալություն եմ  հայտնում ջերմ ընդունելության արժանացնելու համար։

Ոչ ոք չի մոռացել 1988 թվականի դեկտեմբերը, երբ ամբողջ քաղաքը քարացավ։ Աշխարհը կանգնեց ոտքի՝ քեզ համար, Հայաստան։ Շառլ Ազնավուրը երգեց, Ֆրանսիան համախմբվեց, 500-ից ավելի հրշեջներ, զինվորականներ, սակրավորներ եկան ձեզ օգնության, և Գյումրին վերածնվեց դժոխքից և ձմեռվանից հետո, եկան նոր գարուններ։ 

Մենք գիտենք բոլոր այն դժվարությունները, որի միջով դուք անցել եք վերջին տարիներին։ Եվ ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա կլինենք ձեր կողքին։

Շնորհակալություն Գյումրի, շնորհակալություն Հայաստան, երբեք չմոռանաք, Ֆրանսիան սիրում է ձեզ։ Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին»։