Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
2010 թ. Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանը Հայաստանում էր:
Նա մի հանդիպման ժամանակ նշեց, որ Հայաստանի հետ կապված շատ ծրագրեր ունի, բայց փակագծերը բացել չուզեց:
Իսկ մենահամերգի ժամանակ Գիլանը նշեց, որ հայերը շատ ջերմ են եւ յուրաքանչյուր երգի ավարտին` հանդիսատեսի բուռն արձագանքից հետո, ասում էր. «Ամեն ինչ ցնցող է»:
Գիլանը տպավորվել էր Գյումրով դեռ վաղուց եւ 2010թ. իր այցելության ժամանակ էլ երաժշտական գործիքներ տրամադրեց Գյումրի քաղաքի երաժշտական դպրոցի սաներին ու հեռացավ Հայաստանից` չմոռանալով Գյումրին:
Այժմ Գիլանը ու Black Sabbath խմբի կիթառահար Թոմ Այոմին ստեղծել են Who cares բարեգործական խումբը: Նրանք նախաձեռնում են խմբի երաժշտության վաճառքից գոյացած ամբողջ հասույթը փոխանցել Գյումրիի դպրոցին՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Նախագծին կմասնակցեն նաեւ Iron Maiden խմբի թմբկահար Նիկո Մակ-Բրեյնը, Deep Purple-ի նախկին ստեղնահար Ջոն Լորդը, HIM-ի կիթառահար Միկո Լինդստրեմը եւ Metallica-ի էքս-կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը։
Մայիսի 6-ին կթողարկվի արդեն երկու՝ Out Of Mind եւ Holy Water երգերից բաղկացած դեբյուտային սինգլը։ Երգերը հասանելի կլինեն թվային ֆորմատով, կձայնագրվեն CD-ների ու վինիլներ վրա։
Նախագծի վիդեո-թիզերը հնարավոր է դիտել YouTube կայքում։
Who cares-ի սինգլի CD տարբերակին կցված կլինի 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը կպատմի Գյումրիի դպրոցի մասին։