Միասին կարող ենք
կարևոր
838 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-02 00:07
Աշխարհ

Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել. Թրամփ

Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել. Թրամփ

Իրանը պահանջում է բաներ, որոնց ես չեմ կարող համաձայնել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա ինձ չի գոհացնում»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սպիտակ տունը Իրանի հետ պատերազմն ավարտված է համարում։

ԱՄՆ նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով, իսկ ԱՄՆ-Իրան բանակցությունները դեռ արդյունք չեն տալիս։

Այս ֆոնին՝ CNN-ը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում առնվազն 16 ամերիկյան ռազմական օբյեկտ լրջորեն տուժել Է Իրանի հարձակումների պատճառով։

Թեհրանի թիրախները Boeing E-3 Sentry-ի նման թանկարժեք ինքնաթիռներն էին, որոնց շնորհիվ Նահանգները վերահսկում էր տարածաշրջանը: 

Նման ինքնաթիռն արժե մոտ կես միլիարդ դոլար։