|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում մի հանձնարարական տվեց, որը վերաբերում էր սպորտի և երիտասարդության հարցերի ոլորտին: Նա հանձնարարեց սպորտի և երիտասարդության նախարարին` 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններում մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեից միջոցներ հատկացվելու դեպքում գումարների ծախսման արդյունավետությունը, ուսումնասիրել առհասարակ այդ ծախսերի հիմնավորվածությունը և կրճատել անաարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը:
«Ծախսերի կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներ»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ամեն օր պետք է զգանք, որ մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի ուղղությամբ քայլեր են կատարվում:
Վարչապետի խոսքով՝ հանձնարարվել նախարարին, որ նա ծրագիր ներկայացնի: «Ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց պետք է նույնիսկ ազգային ծրագիր, հանրապետական ծրագիր, որպեսզի դա դառնա մեր ապրելաոճը»,- ասաց նա: