Միասին կարող ենք
կարևոր
1630 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 22:46
Հասարակություն Քաղաքական

Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու. դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում. Մխիթարյան

Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու. դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում. Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․

«Մայիսի 5-ին Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում:

Վարչապետի պահուստային ֆոնդից: 1 միլիոն դոլար:

Սա էն մարդն է անում, որը 2 ամիս առաջ չէր հասկանում, թե թոշակառուի ինչին է պետք ավել 10.000 դրամը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի։

Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։ «Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ: