կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-06 12:15
Աշխարհ

Բանաձև, որով կոչ է արվում հետ վերցնել Թուրքիայում 72,6 միլիոն դոլար արժողությամբ բուհի ներդրումները

Բանաձև, որով կոչ է արվում հետ վերցնել Թուրքիայում 72,6 միլիոն դոլար արժողությամբ բուհի ներդրումները

Իրվինի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն ընդունել է բանաձև Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին: Սույն բանաձևով  կոչ են անում համալսարանի Իրվինի մասնաճյուղին և համալսարանի Իրվինի հիմնադրամին՝  Հայոց ցեղասպանության տևական ժխտման պատճառով հետ վերցնել Թուրքիայում` 72,6 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերն ու ներդրումները. տեղեկացնում է Asbarez.com-ը:

 

Իրվինի համալսարանի ուսանողները, Հայ ուսանողների միության անդամները, հայկական համայնքի ներկայացուցիչները ներկա են եղել բանաձևի ընդունմանը և խոսել Թուրքիայի կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանք հետ վերցնելու անհրաժեշտության մասին:

  

 

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող՝ ես խիստ վրդովված և հիասթափված էի, երբ տեղեկացա, որ Կալիֆոռնիայի համալսարանը Թուրքիայի կառավարությունում ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում: Այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունն ու Ցեղասպանությունը ժխտելու ջանքերը»,- ասել է Կառլա Քեքեջյանը:

 

Նա շեշտել է բանաձևը ներկայացնելու կարևորությունը՝ նշելով, որ, այդ մասին իմանալով, գոնե ուսանողական մարմինը և Կալիֆոռնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին:

 

Կայքի հաղորդմամբ՝ բանաձևը նախաձեռնել են Ամերիկայի ՀՅԴ Երիտասարդական միության արևելյան թևի անդամները: