կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 12:36
Տարածաշրջան

Ալիևների ընտանիքը և նրանց շրջապատը Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ. ICIJ

Ալիևների ընտանիքը և նրանց շրջապատը Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ. ICIJ

Ադրբեջանի իշխող Ալիևների ընտանիքը և նրանց շրջապատը Լոնդոնում գնել են տասնյակ շքեղ տներ՝ գրեթե 700 միլիոն դոլար արժողությամբ:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է նոր զեկույց, որն ուսումնասիրում է համաշխարհային առաջնորդների և քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ գաղտնազերծված միլիոնավոր փաստաթղթեր:

Ադրբեջանի՝ հսկայական հարստություն ունեցող նախագահի ընտանիքը նույնպես զեկույցում տեղ է գտել:

Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքը և նրանց հարազատները ավելի քան 400 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ գործարքներ են կնքել Մեծ Բրիտանիայի անշարժ գույքի շուկայում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեք երեխաները, աները և  երկու մտերիմ ընկերները գաղտնի օֆշորային ընկերությունների միջոցով ձեռք են բերել շքեղ պենտհաուսներ, առևտրային գրասենյակի տարածք և նույնիսկ հին պանդոկ Լոնդոնի կենտրոնում: Հաղորդվում է, որ Ալիևներն արտասահմանում բազմամիլիոնանոց անշարժ գույք ունեն: Բայց այդ կարողությունը գերազանցում է Միացյալ Թագավորությունում նրանց՝ նախկինում ունեցած ունեցվածքը, և վերջերս ստացված փաստաթղթերը լույս են սփռում օֆշորային բարդ պայմանավորվածությունների վրա:

Ընդհանուր առմամբ, OCCRP-ը հայտնաբերել է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 84՝ նախկինում անհայտ օֆշորային ընկերություններ, որոնց տիրապետում են Ալիևներն ու նրանց համախոհները 2006 թվականից: Թեև այս օֆշորային ընկերություններից մի քանիսը փակվել են վերջին տարիներին, և դրանց մի մասը վաճառվել է, սակայն 2017-ի դրությամբ Ալիևները 125 միլիոն ֆունտ ստերլինգ (191 միլիոն դոլար) փոխանցեցին գաղտնի թրասթին, որը ստեղծվել և վերահսկվում է Ադրբեջանցի նախագահի աներոջ կողմից: