Միասին կարող ենք
կարևոր
721 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-30 10:39
Հասարակություն

Ինչո՞ւ պիտի երկու տարվա սալահատակը այս վիճակում լիներ․սա երկիրն ու սեփական աշխատանքը չսիրելու, անպատասխանատվության մասին է․ Լիլիթ Գալստյան

Ինչո՞ւ պիտի երկու տարվա սալահատակը այս վիճակում լիներ․սա երկիրն ու սեփական աշխատանքը չսիրելու, անպատասխանատվության մասին է․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ,  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«Հանրապետության փողոցի Թումանյան-Վարդանանց հատվածն է։ Կարծեմ մեկ-մեկուկես տարի առաջ է սալահատակվել։

Այս պատկերը բացառություն չէ․․․ինչպես ամենուր առաջին ձյան հետ քանդված ասֆալտը․․․․Առհասարակ շինարարական և վերականգնողական աշխատանքների անորակությանը, ոչ պրոֆեսիոնալությանն էլի եմ անդրադարձել։

Սա հանրային միջոցների մսխում է, վերահսկողության, տեխնիկական չափանիշների, նորմատիվների պահպանման տոտալ բացակայություն։

Սա նաև Երկիրն ու սեփական աշխատանքը չսիրելու, անպատասխանատվության մասին է․․․կառավարելու և կազմակերպելու անունակության մասին․․․ Ինչո՞ւ պիտի երկու տարվա սալահատակը այս վիճակում լիներ․․․։ Այս նկարները ներբեռնել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի առաջարկով։

Նախանձով եմ ֆիքսում եվրոպական քաղաքների փոքրիկ փողոցները, որոնց սալահատակը դարերի պատմություն ունի․․․Բայց մենք էլ կարող ենք, երբ ուզում ենք՝ կարողանում ենք․․․ուրեմն ինչո՞ւ է այսպես․․․Ճարտարապետ բարեկամս ասում է՝ քարտաշ-շինարարներ ունենք, որոնց քարերի շարվածքում ասեղ կամ թուղթ չի մտնում, ուրեմն ինչո՞ւ չենք պահում այդ ստանդարտը․․․մտածեք․․․»։