|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցում մահացել է ուղևոր Բաբկեն Համբարյանը: Նույն օրը ինքնшսպան է եղել նաև նրա եղբայրը՝ Բախշիկ Համբարյանը։ Վթարի օրը հիվանդանոցում մահացել էր նաև մեքենայի վարորդը։
Տեղեկությունը «Իշխանություն» լրատվականը ճշտեց Ներքին գործերի նախարարությունից։
«Ապրիլի 18-ին, ժամը 17․42-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում Սպիտակի շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ Արևաշող բնակավայր, 7-րդ փ., 20 հասցեում արձանագրել են պարանով կախված 64-ամյա տղամարդու մահը։ Մեկնած Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նշված հասցեում հայտնաբերել են 64-ամյա տղամարդու դին»,- հայտնեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ավտովթարը տեղի է ունեցել Քուչակ-Ապարան ճանապարհին՝ Նիկոլ Փաշինյանի և «ուրախ ավտոբուսի» ուղևորների անվտանգության համար մարզ մեկնող գվարդիայի ավտոբուսի մասնակցությամբ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն նախաքննությունը դեռ չավարտված իշխանականները հայտարարեցին, թե վթարի մեղավորը «Նիսսանի» վարորդն է:
Աղբյուրը՝ «Իշխանություն»։