|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է առնվազն 63 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթի և Աշ-Շուջաիայի փախստականների ճամբարները, ինչպես նաև հարավում գտնվող Խան Յունիս և Ռաֆահ քաղաքները ենթարկվել են զանգվածային ռմբակոծության։
Եվրամիությունը կոչ է արել Իսրայելին վերացնել Գազայի հատվածի շրջափակումը՝ մարդասիրական օգնության տրամադրումը թույլատրելու համար։
Տեղեկություններ կան այն մասին, որ Արևմտյան ափին իսրայելական բանակը սկսել է իրականացնել Թուլկարմի և Նուր Շամսի փախստականների ճամբարներում ավելի քան 100 բնակելի շենքերի քանդման ծրագիրը։