|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Անցյալ տարվա աշնանը ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական հարվածներից ավելի քան 175 լրագրող է զոհվել, չորեքշաբթի հայտնել է ոլորտի կառավարության մամուլի գրասենյակը:
Իր հերթին Քաթարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ Գազայի հատվածում աշխատող իր օպերատոր Ֆադի Ալ Վահիդին կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել Գազայի հատվածի հյուսիսում, երբ իսրայելցի զինվորականները կրակ են բացել հեռուստաալիքի աշխատակիցների ուղղությամբ: