Փոխարժեքներ
25 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գազայի առողջապահական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 25-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքից հյուսիս գտնվող ալ-Ջալա և Շեյխ Ռադուան շրջաններին։
Մյուս կողմից իսրայելական ուժերն Արևմտյան ափին ձերբակալել են 20 պաղեստինցու, այդ թվում՝ մեկ երեխայի։
Աշ-Շաֆա բժշկական համալիրի տնօրենը հայտնել է, որ բժշակական համալիրում իրավիճակը ողբերգական է և չափազանց վտանգավոր։
«Եթե համալիրը դուրս գա շահագործումից, մենք կբախվենք հազարավոր զոհերի»,- նշել է նա։
ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատարը հայտարարել է, որ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկվեն Գազայի հատվածում սովը և մարդասիրական աղետը կանխելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Գազայի հատվածում գտնվող 170 օբյեկտների՝ թիրախավորելով ռազմական շենքեր, զենքի պահեստներ և «ահաբեկչական ենթակառուցվածքներ»։
Սեպտեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է Գազա քաղաքում Իսրայելի ինտենսիվ հարձակման մեկնարկը։ Գործողության հայտարարված նպատակն է հաղթել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65 հազար 502-ի, վիրավորվել է 167 հազար 367 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։
2023 թվականին Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։