|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վիլեն Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի թիվ 53 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, առաջ ընթացել, ապա բախվել էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։