|
Փոխարժեքներ
26 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ն անցկացված շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 9 մեդալ է նվաճել` 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե։
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի հավաքականն ունեցել է նաև աշխարհի չեմպիոններ։
Մեծահասակների պայքարում աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել են Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը։
Հաջողությունը շարունակվել է նաև թիմային պայքարում. Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան եռյակը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում դարձել է ոսկե մեդալակիր:
Երիտասարդների աշխարհի առաջնությունում իր բացառիկ արդյունքով առանձնացել է Աիդա Ազատյանը, որը դարձել է աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Հայաստանի ներկայացուցիչները թիմային մեդալներ են նվաճել նաև մյուս մրցաձևերում։ Արծաթե մեդալի է արժանացել տղամարդկանց թիմը՝ Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով՝ խառը վազք մրցաձևում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։
Բրոնզե մեդալների շարքում առանձնացել է Հայկ Մինասյանի անհատական նվաճումը։ Բացի այդ, հայկական թիմը ևս երկու բրոնզե մեդալ գրանցել է 50 մետր խառը և նորմալ վազք մրցաձևերի թիմային պայքարում՝ կրկին Հայկ Մինասյան, Գոռ Խաչատրյան և Հովհաննես Մարգարյան կազմով։
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հրաձիգով: