Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ կարծում, որ քաղաքական ուժերը պառակտված են, դաշինքները ձեւավորված են, ամեն մեկն ունի իր համակիրները. Yerkri.am-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:
«Արդյո՞ք քաղաքական ուժերն այս բեւեռացված ընտրությունների պայմաններում չեն խանգարի իրար «Առանց Նիկոլ Հայաստանը» իրականություն դարձնելիս, չեմ կարծում, քանի որ քաղաքական ուժերը պառակտված չեն, դաշինքները ձեւավորված են, ամեն մեկն ունի իր համակիրները: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, հասկանալով պատասխանատվության աստիճանը, այդ՝ հոգեպես անհավասարակշիռ անձնավորությունը թողներ ու գնար, բայց չարեց: Ստիպված այս ծանր եւ բեւեռացված վիճակում, երբ ժողովրդի երկու տարբեր հատվածների միջև, մինչեւ անգամ՝ ընտանքներում, թշնամանք կա, մենք գնում ենք ընտրության: Սա ցանկալի տարբերակ չէր, բայց տարբերակ է»,- ասաց Եսայանը:
Անդրադառնալով՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված՝ միասնական ցուցակով ընտրության գնալու առաջարկին՝ Եսայանն ասաց, որ այդպիսով Տեր-Պետրոսյանը նպատակ էր հետապնդում ամեն կերպ խանգարել Դաշնակցություն-Ռոբերտ Քոչարյան-«Վերածնվող Հայաստան» ազգային բեւեռի ձեւավորմանը, որովհետեւ, ըստ նրա, ակնհայտ է, որ այս ընտրությունը լինելու է ազգային ուժերի եւ թուրքերի կոշիկը լպստող ուժերի պայքար:
«Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը հունիսի 20-ին ընտրության գնալիս իմաստուն է լինելու: Ես վստահ եմ, որ արժանապատիվ, մեջքը ուղղած հայի կերպարը արցախցիներն ու սյունեցիներն են: Որքան էլ այս դավաճանը փորձեց կոտրել արցախցիների մեջքը, մեւնույն է՝ ուղղվելու է, եւ մենք պայքարի շնորհիվ, ազգային շահերի հետեւողական պաշտպանության շնորհիվ վերականգնելու ենք մեր հայրենիքը: Մենք տարածաշրջանում օբյեկտիվ դաշնակիցներ ունենք եւ հնարավորություն ենք ունենալու դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային, խաղաղ ճանապարհով վերականգնել մեր վերահսկողությունը Արցախի կորսված տարածքների նկատմամբ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է մյուս ուժերին՝ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքին, ըստ Եսայանի, այս դաշինքում ընդգրկված անձինք եւս իրենց ընտրողներն ունեն: «Երկու բեւեռ է ձեւավորվելու՝ պետականություն ունեցողների եւ պետականությունը հանձնողների: Պետականություն ունեցողների բեւեռը, վստահ եմ, ինչ-որ ձեւաչափով համաձայնություն կկայացնի, որ հետընտրական փուլում բացառվելու է որեւէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանին ներկայացնող խմբավորման հետ կամ նրան սատարողների՝ Արման Բաբաջանյան, Լեւոն Շիրինյան, Արամ Սարգսյան եւ այլ մանր-մունր բաների հետ»,- ասաց Եսայանը։
Նա ցավով է արձանագրում՝ մեր ժողովրդին շատ դժվար է համախմբել ինչ-որ գաղափարի շուրջը, նրանց համար ավելի ընկալելի է բաժանարար գծեր անցկացնելը, երբ, օրինակ, աղքատին, անկիրթին ասում ես՝ մի քիչ քեզնից ավելի հաջողակը քո հաշվին է հարստացել, երեւանցուն ասում ես՝ քո թշնամին արցախցին է: «Բամբասանքը, այլ անձին մերժելը, նախանձը ավելի լավ են աշխատում: Որեւէ ղեկավար չի կարող երկիրը կառավարել բաժանելով, միակ անձնավորությունը Նիկոլ Փաշինյանն է: Մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, նրանք լափը շարունակում են բաժանել իրար մեջ: Նրանց անհագ ախորժակը երբեք բավարարել չի լինի»,- նշեց ՀՅԴ անդամը:
Մանրամասները դիտեք տեսանյութում։