|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Armenpress-ը, Prensa Armenia արգենտինական կայքին հղում տալով, հաղորդում է, որ Ռիո դե Ժանեյրո նահանգը հուլիսի 24- ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը մի օրենքով, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր»: Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն վավերացրել է օրենքը: Ռիո դե Ժանեյրոն 4-րդ նահանգն է Բրազիլիայում Պարանայից, Սեարայից, Սան Պաուլոյից հետո, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մայիսին Բրազիլիայի Դաշնային Սենատը ևս միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: