|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հինգշաբթի` փետրվարի 29-ին, ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ՝ դառնալով Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 43-րդ նահանգը. տեղեկացնում է Asbarez.com-ը:
Օրինագիծը կոչ է անում արդար լուծում տալ Հայոց ցեղասպանության հարցին, դատապարտում է դրա ժխտումն ու ողջունում Հարավային Դակոտայի դպրոցներում այս թեմայի ուսուցանումը:
Բանաձևը 2015 թվականը հռչակում է Հայոց ցեղասպանության հիշատակի տարի և կոչ անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: