|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեհաստանի Սենատը, այն է՝ խորհրդարանի վերին պալատը, մայիսի 5-ին մերժել է իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից ներկայացված՝ նախագահական ընտրությունները փոստային քվեարկությամբ անցկացնելու նախագիծը. այս մասին գրում է «Deutsche Welle»-ն՝ նշելով, որ ընտրությունները Լեհաստանում նախատեսված են մայիսի 10-ին. հայտնում է Yerkir.am-ը։
Հստակեցվում է՝ ընդդիմությունը, որը Սենատում կեսից ավելի տեղ է զբաղեցնում, կողմ է արտահայտվում ընտրությունների օրը տեղափոխելու օգտին: Բացի այդ, ընդդիմադիր պատգամավորներն այն կարծիքին են, որ փոստային ծառայությունը չի կարող քվեաթերթիկները ժամանակին հասցնել 30 մլն ընտրողներին:
Ըստ Լեհաստանի Սահմանադրության՝ Սենատը իրավունք ունի մերժել Սեյմի՝ ստորին պալատի, կողմից ներկայացված ցանկացած նախագիծ: Այդպիսով, ստորին պալատը կարող է հաղթահարել Սենատի վետոն՝ ունենալով ձայների բացարձակ մեծամասնություն:
Հիշենենք՝ Սեյմում պատգամավորների զգալի մասը «Օրենք և արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն են: Շուտով սպասվում է պատգամավորների քվեարկությունը: