|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Սենատի շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել: Ըստ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանի` հստակ է, որ Սենատը Թուրքիայի ճնշման տակ է տեղի տվել եւ քվեարկությունից հանել մի օրինագիծը, որը 2006-ին ընդունվել է Ազգային ժողովի կողմից:
Օրինագծին դեմ արտահայտվողները հիմնականում երկու փաստարկ են ներկայացրել. առաջին` որ այն կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, երկրորդ` որ այսօրինակ հարցերի քննարկումը անհրաժեշտ է թողնել պատմաբաններին:
Հայ համայնքը շարունակելու է պայքարը. առջեւում Ֆրանսիայի նախագահական, ապա խորհրդարանական ընտրություններն են: «Այն ժամանակ կնայենք քվեարկության պատկերին»,- ասում են համայնքի ներկայացուցիչները: