Միասին կարող ենք
կարևոր
856 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-22 20:36
Հասարակություն

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուրը» հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված հիվանդության դեպքերին, որի հետևանքով հոսպիտալացված քաղաքացիներ կան․

«Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։

Կատարված քիմիական հետազոտությունների՝ ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝  ավելի վաղ հայտնել էինք, որ համաճարակ է արձանագրվել Բյուրեղավան քաղաքում.11 մարդ հոսպիտալացվել է։