|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժամանակը» գրում է. «Վեոլիա ջուր» ընկերությունը սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները ուղարկել է ՀԾԿՀ։ Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է. «6 դրամ, անկախ ամեն ինչից, պետք է բարձրանա։ Դրան գումարած սակագնի վրա ազդում են երեք գործոն՝ սղաճը, էլեկտրաէներգիայի սակագինը և մեր կողմից վաճառված ջրի ծավալները։ Մենք Հայաստանում գործող մեթոդաբանությամբ հաշվարկել ենք և 14 թիվն ենք ստացել։ Կարող է՝ մենք սխալվել ենք։ Հանձնաժողովը կհաշվարկի և իր դիրքորոշումը կհայտնի։ Մեզնից հասնում է հայտը ներկայացնել՝ ներկայացրել ենք։ Եթե սխալ ենք՝ կճշգրտեն։ Հայտը չի կարող չբավարարել։ Մենք հո շուկայում չենք, որ հարցնենք՝ համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Կարգ կա, մեթոդաբանություն կա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: