|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Այս վերջին մեկ տարի և վեց-յոթ ամիս ժամանակաշրջանը նկատի առած՝ Լիբանանի մեջ այս երկրորդ պատերազմն է»,- Երկիր Մեդիային տված հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Ալբեր Բալաբանյանը։
«Նախորդ պատերազմն ավարտեց, այսպես ասած, զինադադարի համաձայնությամբ, մեկ տարի և հինգ ամիս տևողությամբ այդ զինադադարն Իսրայելը սակայն չհարգեց և գրեթե ամենօրյա դրությամբ շարունակաբար ռմբակոծեց Լիբանանի տարբեր շրջանները»,-ասաց մեր զրուցակիցը։
«Երկրորդ պատերազմը ծավալվեց, և արդեն 44 օր է շարունակվում է։ Պատերազմի հետևանքով հսկայական ավերածություններ կան, 2100 և ավելի զոհեր, որոնց մեջ կան երեխաներ, կան նաև փրկարար աշխատանք կատարող կամավորներ, կան նաև լրատվամիջոցների աշխատակիցներ։ Կան նաև 6000 և ավելի վիրավորներ, որոնք ծանր վիճակի մեջ են։ Այսօրվա դրությամբ Լիբանանի հարավի շրջանն է, որ ավելի ծանր կացության մեջ է, այն սահմանակից է Իսրայելին։ Մինչև այս ժամը ծանր և փոքր մարտեր են ընթանում։ Համեմատաբար երկրորդ ծանր վիճակը Բեյրութի հարավային արվարձաններ կոչված շրջանում է»,-ասաց նա։
Ալբեր Բալաբանյանի խոսքով՝ այն շրջանները, որոնք խիտ բնակեցված են հայերով համեմատաբար ավելի ապահով են։