|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լիբանանում զբոսաշրջության նորանշանակ նախարար, ՀՅԴ անդամ Ավետիս Կիտանյանը հարցազրույցներ է տվել լիբանանյան տարբեր լրատվամիջոցների, որոնց ընթացում շեշտել է, որ ինքը կգործի «Ժողովրդի հետ, ժողովրդի համար» կարգախոսով:
Ինչպես տեղեկացնում է Aztagdaily-ն, Կիտանյանը նշել է, որ զբոսաշրջության նախարարությունը մարտահրավեր է իր համար՝ հավելելով, որ ինքն ունի աշխատանքային ծրագիր՝ գրավելու օտար և հատկապես Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկների ուշադրությունը:
«Եթե մենք չկարողանանք լուծումներ գտնել քաղաքացիների դիմագրաված հիմնական հարցերին, ապա երկրի իշխանությանը մեր մասնակցությունը անարժեք կլինի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ինքը ծառայելու է բոլոր քաղաքացիներին:
Կիտանյանը նշել է, որ ինքը լիբանանահայության զավակներից է, և հավելել. «Հույս ունեմ, որ կառավարության մեջ, որպես ՀՅԴ ներկայացուցիչ, լավագույնս կարդարացնեմ իմ անձին վստահված պարտականությունն ու պատասխանատվությունը»:
Նշենք, որ հինգշաբթի օրը Լիբանանի զբոսաշրջության նախարարության կենտրոնում տեղի կունենա նախարարության հանձնումի և ստանձնումի պաշտոնական արարողություն նախարարներ Միշել Ֆարաոնի և Ավետիս Կիտանյանի միջև: