|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի տարանցման համար փոխադրվող բեռի հայտարարագրված արժեքի 3%-ից մինչև 7%-ի չափով վճարներ սահմանելու հարցը։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ իրանական կողմը 5-7% չափով վճարի սահմանում է պահանջում։ Օմանն իր հերթին առաջարկում է սահմանել ավելի ցածր դրույքաչափ՝ 3%:
Ընդ որում, ԱՄՆ-ն կտրուկ դեմ է արտահայտվում Հորմուզի նեղուցով տարանցման համար հօգուտ Իրանի որևէ ծառայության վճարի։ Պարսից ծոցի երկրները գտնում են, որ ցանկացած վճարում պետք է բացառապես կամավոր բնույթ կրի։