|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Իրանի զինված ուժերն առաջիկայում կփակեն Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նագդին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Առաջիկայում կփակվի մի քանի երթուղի, որոնք անցկացվել են խախտողների կողմից՝ Հորմուզի նեղուցի ջրային տարածքում ժայռային տեղամասերի պայթեցման և ավերման միջոցով», - նրա հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը։
Նագդիի պնդմամբ՝ նեղուցով ապօրինաբար արտահանվող նավթի ծավալը չափազանց աննշան է։
«Չի կարելի ասել, որ Հորմուզի նեղուցը բաց է նման գործունեության համար, սակայն ոմանք օգտագործում են փոքր նավեր նավթի մաքսանենգության և այն լցանավերի վրա բեռնափոխադրման համար», - նշել է նա։
Գլխավոր հրամանատարի խորհրդականն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ, քանի դեռ չեն կատարվել Իրանի օրինական պահանջները։