|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին անդամների նկատմամբ այսօր հարուցված իրավական գործընթացներին.
«Այսօր բերման են ենթարկվել երկու կին քաղաքական գործիչներ, որոնք ունեն նորածին և մանկահասակ երեխաներ։ Այս իրավիճակը միայն քաղաքական չէ․ սա նաև մարդու իրավունքների, երեխայի շահի և մոր առողջության հարց է։
Նորածնին և փոքրահասակ երեխային մորից բաժանելը ունի ոչ միայն սոցիալական, այլ նաև առողջապահական հետևանքներ՝ կերակրման խախտում, հոգեբանական սթրես, երեխայի խնամքի խաթարում։ Սրանք այն նույն խնդիրներն են, որոնց մասին տարիներ շարունակ խոսում էին «կանանց իրավունքների պաշտպան» և «երեխաների շահերի ջատագով» կոչվող կազմակերպությունները։
Բայց այսօր լռություն է։
Լռում են նրանք, ովքեր մշտապես բարձրաձայնում էին մայրական կաթի կարևորության, երեխայի լավագույն շահի առաջնահերթության, կնոջ իրավունքների պաշտպանության մասին։
Ինչու՞։
Որովհետև այս դեպքը դուրս է իրենց «ֆինանսավորվող օրակարգից»։
Սա ամենամեծ խնդիրն է․ իրավունքները դառնում են ընտրովի։
Երբ կա դրամաշնորհ՝ կա պայքար։ Երբ չկա դրամաշնորհ՝ չկա նաև «իրավունքների պաշտպանություն»։
Իսկ իրավունքները չեն կարող լինել ընտրովի։
Երեխայի շահը չի կարող կախված լինել քաղաքական դիրքից։
Կնոջ իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրանով՝ նա իշխանությանն է մոտ, թե ընդդիմադիր է։
Եթե այսօր լռում եք, ապա վաղը այլևս բարոյական իրավունք չեք ունենալու խոսելու որևէ այլ երեխայի կամ կնոջ իրավունքների մասին»։