|
Փոխարժեքներ
04 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
«Կարմիր բլուր» գերեզմանատանը տեղի ունեցած պղծման դեպքով մեկ անձ բերման է ենթարկվել, հայտնում են ոստիկանության լրատվական վարչությունից:
Հերթական անգամ գերեզմանները պղծելու դեպքի մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: Նա նշել էր, որ «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունը դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաեւ «Եռաբլուր»-ում ու այլ գերեզմանատներում, ինչի առթիվ մի կին էր բերման ենթարկվել, այնուհետեւ ազատ արձակվել՝ ստորագրությամբ: Մեր տեղեկություններով՝ նոր դեպքով էլ բերման ենթարկվածը նույն կինն է: