կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-17 18:57
Հասարակություն

Բերման է ենթարկվել 4 անձ, որոնք փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալ. ՔԿ

Բերման է ենթարկվել 4 անձ, որոնք փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու խմբի կողմից առերեւույթ  կատարված գողության փորձի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվության ծառայությունից։

2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երեւան քաղաքի Ջանիբեկյան փողոցից «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 4 անձ, որոնք վերոնշյալ հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել  վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում վերոնշյալ տղամարդկանցից 3-ը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված, իսկ մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:   

Միջոցներ են ձեռնարկվում՝ խմբի կողմից կատարված գողության կամ գողության փորձի հնարավոր այլ դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: