Միասին կարող ենք
կարևոր
820 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-21 15:57
Հասարակություն

Ձեր ընտրած մասնագիտությունն անգնահատելի առաքելություն է. Անուշ Պողոսյանը՝ բուժաշխատողներին

Ձեր ընտրած մասնագիտությունն անգնահատելի առաքելություն է. Անուշ Պողոսյանը՝ բուժաշխատողներին

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը շնորհավորական ուղերձ է հղել  բուժաշխատողների օրվա կապակցությամբ.

«Հարգելի՛ բուժաշխատողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Ձեր ընտրած մասնագիտությունն անգնահատելի առաքելություն է՝ մարդկային կյանքի պահպանման, առողջության վերականգնման և մարդասիրության ամենավեհ դրսևորումներից մեկը։ Ձեր անքուն գիշերները, նվիրումը, համբերությունն ու հոգատարությունը փրկում են կյանքեր, վերադարձնում առողջությունը և մարդկանց սրտերում հույս ու հավատ են սերմանում։

Ձեր հետևողական, արհեստավարժ և անձնուրաց աշխատանքն արժանի է խորին գնահատանքի, հատկապես այն դժվարին պայմաններում, երբ հաճախ գործում եք կյանքի և մահվան սահմանագծին՝ ստանձնելով մեծ պատասխանատվություն։

Թող ձեր մասնագիտական նվիրումն ու մարդասիրությունը միշտ արժանանան մարդկային երախտագիտության, հարգանքի և բարձր գնահատանքի։ Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, ընտանեկան երջանկություն և խաղաղ, բարեհաջող աշխատանքային օրեր։

Շնորհավոր մասնագիտական տոնը»։