Միասին կարող ենք
կարևոր
1117 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-14 21:45
Քաղաքական Հասարակություն

Մենք շարունակելու ենք պայքարել մեր բարեկամ Արցախի ժողովրդի իրավունքների համար. Լյուկ Կարվունաս

Մենք շարունակելու ենք պայքարել մեր բարեկամ Արցախի ժողովրդի իրավունքների համար. Լյուկ Կարվունաս

Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը ապրիլի 13-ին Ֆրանսիայում հանդիպել են Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի հետ։

Լյուկ Կարվունասը, ողջունելով Արցախի պատվիրակությանը, նշել է.

«Հանդիպումը հնարավորություն է տվել ևս մեկ անգամ ընդգծելու մեր նախաձեռնություններն ու անսասան աջակցությունը՝ խորհրդարանում Իզաբել Սանտիագոյի հետ միասին, մեր բարեկամ Արցախի ժողովրդի նկատմամբ, ում մենք չենք մոռանում և որի իրավունքների ու ազատությունների վերականգնման համար շարունակելու ենք պայքարել»։

Լյուկ Կարվունասի նախաձեռնությամբ 2017 թ. նոյեմբերի 20-ին Ալֆորվիլի ու Բերձորի միջև բարեկամության հռչակագիր է ստորագրվել։ Այդ կապակցությամբ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել և դատական գործ հարուցել։

2020-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել էր Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է ապագա համագործակցության անհրաժեշտությունը։