կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-22 19:37
Հասարակություն

Հայրենիքի ճակատագրով մտահոգ հրամանատարը` Վահագն Սարգսյան

Հայրենիքի ճակատագրով մտահոգ հրամանատարը` Վահագն Սարգսյան

Ծնվել է 1975 թվականի Հոկտեմբերի 15-ին Ապարանում, սովորել  Ապարանի Համբարձում Ոսկանյանի անվան թիվ երկու դպրոցում, որից հետո ընտրել է զինվորականի մասնագիտությունն ու ուսումը շարունակել ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում:

Ավարտական կուրսում վերադառնում է  հայրենիք և զիվորական  դասընթացները ավարտում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:  Ուսման ավարտից հետո ծառայության է նշանակվում Քարվաճառի զորամասում: Այդ տարիներին էլ ընտանիք է կազմում, և հենց Քարվաճառում էլ ծնվում է ավագ դուստրը Նարեն, որին կատակով անվանում էր «Իմ Քարվաճառցի աղջիկ»: Հենց այդ օրերն էլ ստացած ՀՀ ՊՆ Անդրանիկ Օզանյան մեդալի մասին  խոսելիս ասում էր. «Այն Նարեիս պատվին եմ ստացել»:

Վահագնը ազգի հերոսի երկու իդեալներ ուներ, առաջինը սպարապետ Վազգեն Սարգսյանն էր, որպես հավաքական կերպար և բացառիկ առաջնորդ, ում խոսքը բացարձակ արժեք ուներ, երկրորդը Մոնթեն էր, որպես  անմնացորդ նվիրյալ և եզակի ռազմական տաղանդի տեր գործիչ:  Ուսումնասիրել էր Մոնթեի և իր  ընկերների կողմից իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիան և առանձնահատուկ հիացմունքով էր միշտ խոսում այդ ռազմագործողության մասին:

Դուստրը` Մարանը հիշում է. «Հայրս միշտ ժամանակ էր հատկացնում ընթերցանության համար, մեծ հաճույքով կարդում էր հայ գրականության պատմավեպերը, որոնք իր համար ուղենիշ էին դարձել:  Բայց իր սիրելի գրողը Ֆյոդոր Դոստոևսկին էր, իսկ ամենասիրելի ստեղծագործությունը «Կարամազով եղբայրները»:

Ծաայության հենց աաջին օրվանից Վահագնը անմնացորդ սիրեց Քարվաճառը, կինը`Նունեն հիշում է. «Արձակուրդներից հետո, երբ Ապարանից վերադառնում էինք Քարվաճառ, Վարդենիսի բարձունքներից հենց երևում էր Մռավի լեռնաշղթան ձեքերը պարզում էր և ասում` Այ սա է ազատությունը, մեր իրական հայրենիքը հենց այս սարերն ու քարերն են,  ձորերն ու անտառները»:

Արցախի ճակատագրի մասին խոսելիս  Վահագնը միշտ շեշտում էր « Ինչպես 90-ականներին ամբողջ աշխարհին դեմ գնալով կռվեցինք և ազատագրեցինք մեր Արցախը, այնպես էլ հիմա կռվելով պայքարելով  պիտի պահենք ու շենացնենք»:

Նա այն եզակի հրամանատարներից էր, ով իր ենթակաների հանդեպ լինելով խստապահանջ, միաժամանակ նաև բացառիկ հոգատարություն էր ցուցաբերում նրանց նկատմամբ, հատկապես ուշադրության կենտրոնում էր պահում նորակոչիկ զիծառայողներին, որպեսզի արագ ադապատնան ծառայությանը:

Ազատ ժամանակը նվիրում էր դուստրերին, նրանց հետ մանկանում էր, մի կողմ էր դնում հոգնածությունն ու սկսվում «կռիվ-կռիվ» խաղը: 

_Ես ինչ մեզ հիշում եմ մենք 15 օրերն էինք հաշվում, երբ հայրիկը կավարտեր մարտական հերթապահությունն ու տուն կվերադառնար, և մենք նրա հետ նորից ժամանակ կանցկացնեինք,- հիշում է ավագ դուստրը Նարեն:

Ի դեպ չէր հարամարվում  ծառայությանը թիկունքային զորամասերում, հենց այդ էր պատճառը, որ պատվո պահակային վաշտում  երկար չծառայեց:

2014-ին  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նորաբաց հրամանատարաշտաբային ֆակուլտետում պաշտպանում է  մագիստրոսական ատենախոսություն «Մոտոհրաձգային գունդը հարձակվելիս և նրա աանձնահատկությունները լեռնային պայմանններում»  թեմայով, որից հետո վերադանում է դիրքային ծաայության` նշանակվելով Կուբաթլույում տեղակայված տանկային զորամասի հրամանատար:

Այսպես, լինելով նվիրյալ զինվորական և լավ հայր, ավարտվեց նրա սպայական ծառայության ժամկետը և նա  անցավ Զինված ուժերի պահեստազոր: Քաղաքացիական կյանքի այդ կարճ ժամանակահատվածում նա մեծ կարոտ էր զգում իր սիրելի Արցախի ու հատկապես Քարվաճառի և իր ծառայողական առօրյայի հանդեպ: Հենց այդ էր պատճաը, որ 2019 թվականի սկզբին կրկին վերադարձավ ծառայության  ճակատագրի հեգնանքով նորից իր սիրելի Քարվաճառի զորամասում:

Վերադարձից հետո արդեն մտահոգ էր, մտերիմների մոտ շատ չէր արտահայտվում բայց Հայաստանի ու Արցախի ճակատագրի հանդեպ մտքեր նրան հանգիստ չէին տալիս:

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի աաջին օրը թշնամուն հաջողվել էր Քարվաճառի ուղղությամբ փոքրիկ դիրքային առաջխաղացում ունենալ: Զորամասի շտաբում արտակարգ խորհրդակցություն է տեղի ունենում, և հստակ որոշում է կայացվում կորցրածը ետ բերելու համար քայլեր ձեռնարկել:

_Որպես Քարվաճաում երկար տարիներ ծառայած և տեղանքի լավ ծանոթ զինվորական Վահագնը առաջինը կազմ ու պատրաստ կանգնած էր գնալու առաջնագիծ և անհամաբեր սպասում էր հրամանի: Այդ ընթացքում տղաների էլ ոգևորում է ասելով «Չթերագնահատե'ք թշնամուն, բայց հիշեք, որ նրանք ոչնչություն են»: Սեպտեմբերի 28-ի առավոտյան ստացանք գրոհով դիրքերը ետ բերելու հրամանն ու  ու շարվեցինք նախանշված ուղղությամբ: Մարտական գործողությունների գոտի չհասած խմբից չորսը հոգու հրամայեց մնալ մի փոքր թիկունքում և ծայրահեղ իրավիճակի դեպքում բոլորին անխտիր գնդակահարել և վերադանալ զորամաս: Դիրքերին շատ մոտ հանդիպեցինք թշնամու դիվերսիոն խմբի, Սարգսյանը առաջինը նետվեց մարտի, իր ետևից մարտական ըներները: Թեժ մարտի ընթացքում հրամանտարը վիրավորվեց, բայց իրեն չկորցրեց թաքստոցում հանեց շապիկն ու վերքը վիրակապեց ու շարունակեց հմտորեն վարել մարտը: Մեզ հաջողվեց տարածքը մաքրել թշնամու դիվերսիոն խմբից, բայց հրամատարը շատ արյուն էր կորցրել, գնալով ուժերը սպառվում էին, մի վերջին անգամ ուժ  հավաքելով մարտական ընկերներին խնդրեց հանել իր ատրճանակն ու իրեն գնդակահարել, բայց մեր որոշումը վերջնական էր, մենք նրան կարողացանք հասցնել անվտանգ գոտի, բայց արդեն ուշ էր հրամանատարի կյանքը փրկել չհաջողվեց,- հիշում է մարտական ընկեր Ռուբիկ Սարգսյանը (մականունը Յայլո): Հետմահու Վահագնը արժանացել է Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի:

 

Վահագնի անմիջական նախաձեռնությամբ Քարվաճառի շատ բնակավայրերում հողաշերտերի տակից բազմաթիվ խաչքարեր են դուրս բերվել ահա դրանցից մեկը:

Գիրքը Վահագնին է նվիրել երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը

Հրամանատարի ստացած մեդալներն ու պարգևները

 

Հրամանատարից մնացած ծառայողական դրոշակները, նոթատետրը, հեռախոսն ու կրակայրիչը

Մհեր Համբարձումյան