կարևոր
3790 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-08-21 10:41
Հասարակություն

ՀՅԴ ՀԵՄ բանակումը ազգային երիտասարդներ ունենալու, արմատներին վերադառնալու մասին է

Երեքշաբթի՝ օգոստոսի 20-ին, Yerkir.am-ի նկարահանող խումբն այցելել է Բյուրականի Գառնիկ Մկրտիչյանի անվան բանակավայր, որտեղ ընթանում է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդական բանակումը։ Այս տարվա համար ընտրել են «Վերադարձ արմատներին» խորագիրը։

Բանակումին մասնակցում է շուրջ 350 երիտասարդ Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից, ինչպես նաև Արցախից։

Բանակման օրակարգում ակտիվ վարժություններ են, արշավներ, ալպինիզմ, ֆիզիկական ու մարտավրաական պատրաստության աշխատանքներ, տարբեր թեմաներով դասախոսություններ։

Ներկա քաղաքական իրավիճակի ու անելիքների մասին երիտասարդների համար բանախոսել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղթելյանը։

Մանրամասն` տեսանյութում