|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «175-ը 175-ի դիմաց» բանաձևով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ապրիլի 11-ին Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձել է 175 զինծառայող, փոխարենը Ռուսաստանն ուկրաինական կողմին է հանձնել 175 ռազմագերի։ Բացի այդ, Ռուսաստան է վերադարձել 7 քաղաքացիական անձ՝ Կուրսկի մարզի բնակիչներ, որոնց ապօրինի պահում էր ուկրաինական կողմը», - ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանցի զինծառայողներն Բելառուսի տարածքում են, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն: