Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սարգիս Հովսեփյան զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել:Սարիղամիշի ռազմաճակատում մի թուրք զինվոր (որին բուժել էր) նրան զգուշացրել է, որ բոլոր հայ զինվորականները գաղտնի հրամանով դատապարտվել են մահվան և լուսաբացին բոլորին սպանելու են: Սարգիս Հովսեփյանն ընկերոջ՝ բժիշկ Արշակ Պողոսյանի հետ գիշերով փախել է զորամասից ու գերի հանձնվել ռուսական կողմին: Հաջորդ օրը դասալիքներից յուրաքանչյուրի գլուխը 50.000 ոսկի գնահատումով ազդագրերը տարածվել են ամենուր: Հետագայում նրանք անհետ կորած են համարվել: Բժիշկներին ռազմագերիների հետ տեղափոխել են Թիֆլիս և բանտարկել: Եռամսյա բանտարկությունից հետո նրանց ուղարկել են հարկադրական աշխատանքի՝ Նաֆթլուղի զինվորական լազարեթում: 1915 թ. մարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի միջնորդությամբ բժիշկները ազատվել են գերությունից, տեղափոխվել Վաղարշապատ (Էջմիածին) և բժշկական օգնություն ցուցաբերել սովից ու հիվանդություններից տառապող ավելի քան 75 000 գաղթականի:
Ծնվել է 1888 թ., Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում:
Սարգիսը սովորել է Կ. Պոլսի Գաղատիա թաղամասի Կեդրոնական վարժարանում:
Լինելով քաղաքի այդ տարվա երկու գերազանցիկներից մեկը, ավարտական դիպլոմն ստացել է քաղաքապետի ձեռքից՝ արժեքավոր գրքերի մի տրցակ նվեր ստանալով:
1913 թ. ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանը:
Այնուհետև, ուսումը շարունակել է Լայպցիգում, ապա՝ Ժնևում և բժշկի մասնագիտություն ստացել:
1914 թ. վերադառնալով Թուրքիա՝ նշանակվել է Տրապիզոնի նահանգի Թերմե գավառի քաղաքապետարանի բժիշկ:
1914 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել:
Սարիղամիշի ռազմաճակատում մի թուրք զինվոր (որին բուժել էր) նրան զգուշացրել է, որ բոլոր հայ զինվորականները գաղտնի հրամանով դատապարտվել են մահվան և լուսաբացին բոլորին սպանելու են:
Սարգիս Հովսեփյանն ընկերոջ՝ բժիշկ Արշակ Պողոսյանի հետ գիշերով փախել է զորամասից ու գերի հանձնվել ռուսական կողմին: Հաջորդ օրը դասալիքներից յուրաքանչյուրի գլուխը 50.000 ոսկի գնահատումով ազդագրերը տարածվել են ամենուր: Հետագայում նրանք անհետ կորած են համարվել: Բժիշկներին ռազմագերիների հետ տեղափոխել են Թիֆլիս և բանտարկել: Եռամսյա բանտարկությունից հետո նրանց ուղարկել են հարկադրական աշխատանքի՝ Նաֆթլուղի զինվորական լազարեթում: 1915 թ. մարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի միջնորդությամբ բժիշկները ազատվել են գերությունից, տեղափոխվել Վաղարշապատ (Էջմիածին) և բժշկական օգնություն ցուցաբերել սովից ու հիվանդություններից տառապող ավելի քան 75 000 գաղթականներին:
1915 թ. սեպտեմբերին Սարգիսը տեղափոխվել է Դիլիջան և «Համառուսական քաղաքների միություն» կազմակերպության գծով գաղթականական հիվանդանոցներ ու որբանոցներ հիմնել:
1916 թ. ամռանը, Կարինի ռուսական գրավումից հետո, Կարինի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ է նշանակվել:
Հետո տեղափոխվել է Թիֆլիս, ապա գլխավոր բժիշկ աշխատել հաջորդաբար Վաղարշապատի, Դիլիջանի, Իջևանի հիվանդանոցներում:
1920 թ. դեկտեմբերին տեղափոխվել է Շամշադին և Բերդ ավանում շրջանի առաջին հիվանդանոցը հիմնադրել ու կազմակերպել:
Մինչև 1948 թ. եղել է Շամշադինի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, միաժամանակ կատարելով առողջապահության բաժնի վարիչի և պետական սանիտարական տեսուչի պարտականությունները:
Իր իսկ ստեղծած բուժաշխատողների անձնակազմի հետ մեծ գործ է կատարել շրջանի առողջապահական գործը բարելավելու ուղղությամբ: Հիմնադրել է հիվանդանոցներ, ծննդատներ, բժշկական տեղամասեր, սանէպիդկայան, բաղնիքներ, բուժքույրական դասընթացներ, պայքարել տարաբնույթ համաճարակների դեմ և այլն:
Եղել է Հայաստանում ամենաերկար (68 տարի) աշխատանքային ստաժ ունեցող բժիշկը:
2010 թ. նոյեմբերի 11-ին Բերդ քաղաքում կայացել է Սարգիս Հովսեփյանի անունով փողոց անվանակոչելու և. նրա հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Մինասյան Հ., Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ: Համառոտ կենսագրական բառարան, Երևան, 2014, 519 էջ, էջ 202–205: