|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հինգ տարեկան օրանգուտան-ալբինոսը ազատվել է ինդոնեզական Բորնեո կղզում գերեվարությունից, հաղորդում է Daily Mail-ը:
Կապիկին գերեվարությունից ազատել են Բորնեոյի օրանգուտանների փրկության ֆոնդի ակտիվիստները: Ըստ մասնագետների, այս կապիկը հանդիսանում է առաջին ալբինոսը, որին հաջողվել է ազատել
Կալիմանտանյան այս օրանգուտանն ունի կապույտ աչքեր, սպիտակ մազեչ, սպիտակ մաշկ: 10 հազար կապիկներից միայն մեկը կարող է ծնվել ալբինոս:Այժմ բնապահպան ակտիվիստները հետևում են կապիկի առողջությանը, և շուտով կարող են բաց թողնել նորմալ շրջակա միջավայր:
Նշենք, որ ալբինոս օրանգուտանները վերացման վտանգի տակ գտնվող կենդանիներ են: Բորնեո և Սումատրա կղզիները միակ վայրն են երկրագնդի վրա, որտեղ ապրում են օրանգուտանները: ըստ մասնագետների, այնտեղ ապրում է մոտ 60 հազար օրանգուտան: