|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Իրանը պակիստանյան կողմին է փոխանցել ԱՄՆ-ին ուղղված բոլոր պահանջները՝ բանակցություններ սկսելու համար, որոնք հիմնված են նախկինում առաջարկված 10 կետից բաղկացած ծրագրի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մոտ երկու-երկուսուկես ժամ է տևել Ղալիբաֆի և Արաղչիի զրույցը պակիստանյան կողմի հետ։ Իրանի դիտողությունները, տեսակետները և պահանջները՝ հիմնված նույն առաջարկված 10 կետից բաղկացած փաթեթի վրա, փոխանցվել են պակիստանյան կողմին»,- ասել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։