Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախօրեին Իրանի Սիստան եւ Բալուջիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, Իսլ. հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարը նախազգուշացրել է Պակիստանին.- այդ մասին տեղեկացնում է «Sepahnews»-ը:
Ահաբեկչական զոհերի հուղակավարության արարորղության ընթացքում, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Ալի Ջաֆարին նշել է, որ եթե Պակիստանը չկատարի ահաբեկչության դեմ պայքարի գործում իր ստանձնած պարատավորությունները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնուրույն գործի կանցնի եւ կոչնչացնի այդ երկրի տարածքում պատսպարված, տարածաշրջանի եւ արտատարածաշրջանի որոշ երկրների կողմից հովանաւորվող վարձկան ահաբեկիչներին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանի կառավարությունը տեղյակ է, թե որտեղ են պատսպարվում այս վտանգավոր ահաբեկիչները, ուստի պետք է պատասխան տա նախօրեին տեղի ունեցած հանացագործության համար: Ակնկալում ենք, որ նրանք կկատարեն ահաբեկչության դեմ պայքարի գործում իրենց ստանձնած պարտավորությունները, կապահովեն Իրանի հետ սահմանի անվտանգությունը եւ թույլ չեն տա, որպեսզի ահաբեկիչներն Իրանի հետ սահամանամերձ տարածքներն օգտագործեն Իրանի ժողովրդի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների իրագործման նպատակով»,- ասել է Իսլ. հեղափոխության պահակազորի գլխաւոր հրամանատարը՝ շեշտելով. «Եթե Պակիստանն այս կապակցությամբ իր պարտականությունները չկատարի, ապա միջազգային օրենքների սահմանում, Իրանի Իսլամական Հնարապետությունն իրեն կվերապահի հարեւան երկրի սահմանամերձ տարածքներում, իր անվտանգությանը սպառնացող վտանգի օջախների չեզոքացման նպատակով դրանց դեմ գործողության իրավունքը»: