Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապես տեղեկացրել է Իսրայելին, որ նախատեսում է հայտարարել Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցելու պատրաստակամության մասին: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Նրա խոսքով՝ Բայդենի օգնականները չեն ցանկացել, որ Վաշինգտոնի ծրագրերի մասին լուրերը, ներառյալ՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հետ կանչելու որոշումը, Իսրայելին անակնկալի բերի: Միևնույն ժամանակ, գործակալությունը նշում է, որ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում անձամբ չի հայտնել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին այս տեղեկությունը, և իսրայելական կողմին այն փոխանցվել է այլ ուղիներով:
Իսրայելը նախկինում դեմ էր Իրանի հետ միջուկային գործարքին և ողջունում էր ԱՄՆ-ի դուրս գալը համաձայնագրից:
Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատու Նեդ Փրայսը հինգշաբթի ՏԱՍՍ-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն մասնակցել Իրանի և 5+1 ձևաչափի այլ մասնակիցների (Ռուսաստան, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա և Գերմանիա) հետ բանակցություններին Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ Եվրամիության հրավերով։ Ըստ Reuters-ի՝ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը նախապես հայտարարել էր, որ Բրյուսելը պատրաստ է հյուրընկալել հանդիպումը: