|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Իրանի նախագահն Ադրբեջանի նախագահին շնորհակալություն է հայտնել Իրանին հումանիտար օգնություն տրամադրելու համար։
Ալիևը նշել է, որ մոտ ժամանակում Իրան կուղարկվի հումանիտար օգնության հերթական խմբաքանակը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։